17-ամյա աղջիկը, ում անունը չի հրապարակվում, բժիշկներին է դիմել ցավի եւ փորի մեջ զանգվածի աճելու գանգատներով: Սքանավորմամբ պարզվել է ճարպային եւ փափուկ հյուսվածքների զանգված, ինչպես նաեւ կալցինացված կտորներ, որոնք իրենց ձեւով նման էին ողների, կողերի եւ երկար ոսկորների:
30 х 16 х 10 սմ չափերով գունդը հեռացվել է վիրաբուժական ճանապարհով: Այն հետազոտելով՝ բժիշկները դրա մեջ մազեր, ոսկորներ, ատամներ եւ մարմնի տարբեր մասեր են գտել, ինչը ցույց է տալիս, այսպես կոչված, fetus in fetu, այսինքն՝ սաղմը սաղմի մեջ:
Սա շեղում է, որի ժամանակ լինում են մեծ քանակությամբ հյուսվածքներ, որոնք պտղի են հիշեցնում՝ ձեւավորված այլ պտղի մարմնի մեջ: 500 հազար կենդանածիններից մոտ մեկ անգամ է հանդիպում սաղմը սաղմի մեջ: Բժշկական գրականության մեջ նկարագրված է նման 200-ից պակաս դեպք: