Միքայել Մինասյանը գուժում է (կամ ավետում) իր աներոջ հնարավոր ձերբակալման մասին…

ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ը գրում է.

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ այն Միքայլել Մինասյանը, որն իրենով էր արել երկրի գրեթե ամբողջ լրատվական դաշտն ու տարիներ շարունակ հանրությանը սնում էր լրատվական աղբով ու կոռուպցիոն համակարգի պրոպագանդայով էր զբաղված, հիմա սրտնեղում է, որ, ըստ իրեն՝ ռոմանտիկ հեղափոխականի, 2018-ին եղածը իշխանափոխություն էր և ոչ հեղափոխություն (սա ասում է կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ Միքայել Մինասյանը !!!) և գուժում է (կամ ավետում) իր աներոջ հնարավոր ձերբակալման մասին՝ որպես հանրությանը կարևոր հարցերից շեղելու միջոց։

Հիրավի, անչափելի է այս մարդկանց երեսպաշտությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

Հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Այսքանը` եթե շատ կարճ:

Իսկ եթե ավելի հանգամանորեն, ապա հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ