Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության եւ արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության եւ արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Սա շատ կարեւոր եւ նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել: Այս աշխատանքը նուրբ է, որովհետեւ մենք արդյունաբերությանը եւ ներդրողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրայկանացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականությունը եւ ոչ թե պարզապես նրանց, կներեք կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը եւ իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու նրանց հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը: