Երկնայի՛ն Թագավոր, որ մի մեղավորի գյուտով ուրախացրիր Հորն ու Հոգուն`հրեշտակների հետ, մի՛ ուշացրու ինձ քո ողորմության գութը, գտի՛ր անդունդների խորքում մեղքով կորսվածիս եւ ուրախություն արա երկնավորներիդ բարձունքում, կանգնեցրու մեղքով գլորվածիս, սրբի՛ր աղտեղվածիս, դարձրո՛ւ մոլորածիս:
Ինձ մի՛ թող գնալ իմ կամքով, որ ինձ չտիրեն բոլոր մեղքերս: Խնդրում եմ, Տեր, հայցում եմ, բախում, ինձ համար բա՛ց, Տեր, քո ողորմության դուռը: Չկորչի եւ զուր չանցնի այնքան չարչարանքդ ինձ համար, որ կրեցիր Գողգոթայում` խաչը, գամերը, ծարավը, լեղին, քացախը, տեգի հարվածները, արյանդ հեղումը, ահավոր ձայնը, ուժգին գոչումը, «Էլի, էլի» բարբառումը, նաեւ մյուս բոլոր վշտերը, որ կրեցիր կորուսյալիս համար:
Որի առթիվ քեզ մոտ միջնորդ ու բարեխոս ունեմ փրկարար տնօրինության կրածները. փրկի՛ր մեղուցյալիս գեհենի սպառնալիքներից եւ [ինձ]` անեղիդ արյան գնին լույսի առագաստ հասցրու, որ բոլոր սրբերի հետ փառավորեմ քեզ Հոր եւ Սուրբ Հոգուդ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն: Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»