Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տեղի ունեցած սկանդալային միջադեպի մանրամասները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով ասօրվա միջադեպին.

Այսօր Արտաշատում ձեռքսեղմումների ժամանակ մի մարդ ձեզ հայտնի ուժերին ուղղված վերջին հայհոյանքներով պահանջում էր, որ նրանց բոլորին նստեցնեմ, հիմա տեսա, որ որոշ լրատվամիջոցներ գրել են, թե այդ քաղաքացին հարձակվել է ինձ վրա:)

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցրել։

Նշենք՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին, դեկտեմբերի 8-ը լռության օր է: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ