Լոնգյիր նորվեգական քաղաքը եզակի է շատ առումներով՝ այստեղ կողք-կողքի աշխատում են հանքափորներն ու գիտնականները: Այստեղ նաև չի կարելի մահանալ՝ բնական մահը կամ դժբախտ պատահարի հետևանքով զոհվելը համարվում է անլեգալ:
Հանգիստ մահանալու համար բոլոր ցանկացողներից կպահանջվի գնալ բևեռային Շպիցբերգենի արխիպելագից, որտեղ գտնվում է Լոնգյիր քաղաքը, և անել արժանավոր մահվան համար ամեն անհրաժեշտն արդեն իսկ երկրի մայրցամաքային մասում:
«Մահվան արգելքը» պաշտոնական կարգավիճակ չունի և զուտ խորհրդատվական բնույթ ունի: Սակայն նման խորհուրդների համար կա միանգամայն իրական հիմնավորում՝ զգուշանում են մահացածներին Շպիցբերգենում հուղարկավորել հնարավոր համաճարակի պատճառով:
1998թ. հայտնաբերված աքսորաբնակների մնացորդները ի հայտ են բերել իսպանական գրիպի առկայության նշաններ, որից մահացել է առնվազն 100 մլն մարդ: Լոնգյիր քաղաքի տարածքում գոյություն ունեն նաև այլ սահմանափակումներ՝ տեղացի բնակիչներին չի կարելի կատու պահել: