Ամերիկայի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի բնակչուհիներից մեկը Instagram-ում հայտնի է դարձել իր որսած ձկների հետ լուսանկարներով:
Համացանցի օգտատերերը կնոջը անվանել են «աշխարհի ամենասեքսուալ ձկնորսուհին»:
Նա հաճախ է հրապարակում մինի բիկինիով լուսանկարներ՝ ցուցադրելով իր որսած խոշոր ձկներին։ Նա նշում է, որ ձկնորսությունը փոխարինում է իր մարմնի վերին հատվածի մկանների մարզմանը: