«Նկարահանման հրապարակում ես ո՛չ կին էի, ո՛չ տղամարդ՝ ուղղակի մարդ էի»․ Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությույանի «Անիկո» ֆիլմի պրեմիերան։

«Այնպես ենք արել, որ հանդիստատեսը «Անիկոյի» մեջ կաորղանա ինքն իրեն տեսնել, գտնել ինչ-որ դրվագներում։ Պրմեիերային հաջորդած կարծիքներից ելներով կարող եմ ասել, որ մեզ մոտ ստացվեց անել ամենակարևոր բանը՝ մարդկանց մեջ հույզ առաջացնել։

Ես տրամադրվել էի, որ կարող է միանշանակ չընդունվի, սակայն  շարունակելու եմ ստեղծագործել։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ՝ մեր խմբի համար մեծ ուրախություն էր։ Սկասնակների համար այդ արձագանքը թե՛ հաճելի է և թե, հատկապես, ամրացնող»,- նշեց դերասանուհին։

Դերասանուհին ավելացրեց նաև, որ շատ ծաղիկներ է ստացել և այդ հատվածն իր համար հետաքրքիր բացահայտում է եղել․ «Հետաքրքիր մի բան կար, որ երբեք մտքովս չէր անցնի․ փաստորեն, երբ ռեժիսորը կին է՝ բոլորը նրան ծաղիկներ են նվիրում։ Ասում են, թե կին ռեժիսորներ  չեն լինում և դա կապված է այն բանի հետ, եր նկարահանման ընթացքը  պահանջում է ամրություն, տղամարդկային հատկանիշներ։

Դու ղեկավարում ես մի ամբողջ խմբի, որտեղ նաև տղամարդիկ են ու դու մի կողմ պետք է դնես քո կանացի կողմերը։

Նկարահանման հրապարակում ես ոչ կին էի, ոչ տղամարդ՝ ուղղակի մարդ էի։ Մարդ, որն ունի խումբ, ունի հստակ նպատակ և մենք բոլորովս գնում էինք այդ նպատակի հետևից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ