Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյուղաջրերի տարայով

Երեւանի նախկին  ավագանու անդամ Սոնա Աղեկյանը, որը ներկայացնում էր «Երկիր ծիրանի» խմբակցությունը, այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Երեւանի Աղյուսագործների փողոցում ապրող մի քանի ընտանիք դիմել են Սոնա Աղեկյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ իրենց կոյուղագծի խնդրով:

Բնակիչների փոխանցմամբ, հարեւանությամբ ապրող նախկին ու ներկա դատավորների ընտանիքը շաղախով խցափակել են կոյուղագիծը, որը գտնվում է նրա սեփականություն տարածքում: Այժմ Կոյուղագիծը չի գործում, տարածքում գարշահոտ է տարածվել:

Քաղաքապետարանն առաջարկել է փոխհամաձայնությամբ կառուցել նոր ընդհանուր կոյուղագիծ:

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով: Նա դա բացեց եւ պահեց կոմոնալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի քթի տակ: Վերջինս նախ մի քանի անգամ հորդորեց հեռացնել  այդ տարան, իսկ հետո շուռ տվեց գետնին: Դրանից հետո Սոնա աղեկյանինո ոստիկանները բերման ենթարկեցին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ