Ոստիկանները Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

Երեւանի Աղյուսագործների 86 հասցեում մի քանի ընտանիքների կոյուղագծից զրկվելու թեմայով մամուլի ասուլիսից հետո Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի եւ նշված հասցեի բնակիչների հետ որոշեցին գնալ եւ հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

Քաղաքապետարանի դիմաց նրանց հետ հանդիպեց Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որի հետ զրույցում Սոնա Աղեկյանը առաջարկեց նրան իր հետ բերած տարայից «շնչել կոյուղագծի բացակայության հետեւանքով առաջացած գարշահոտությունը»:

Ինչից հետո տարայի պարունակությունը Խաչիկյանը թափեց եւ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին։ Այս պահին ցուցարարները շարժվում են ոստիկանության Կենտրոնի բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ