Վարչապետի գլխավոր խորհրդականներն ազատվել են զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Գասպարյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Ղարիբյանը 2019 թվականի սեպտեմբերի 2-ից կազատվի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.

Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,–ասված է վարչապետի որոշման մեջ։

Աշխատանքից ազատվել է նաև վարչապետի օգնական Մհեր Սահակյանը. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Մհեր Սահակյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ