«Ժողովուրդ ջան, չվախենաք». Շարմազանով

Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփեց քարոզարշավի ութերորդ օրը:

«Այսօր ակնհայտ դարձավ մի պարզ բան՝ նեոբոլշևիկյան ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, որովհետև քարոզչություն անելու, իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում են ատելության դոզան, իրականացնում են հակաքարոզչություն, սերմանում են թշնամանք և կիրառում են վարչական ռեսուրս»,-ասաց նա:

Նա հատկանշական համարեց, որ Արտաշատում Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հռոմի սենատոր Կատոն Ավագին, որը Կարթագենի հետ պատերազմի ժամանակ իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր խոսքով, որ Կարթագենը պետք է կործանվի:

«Փաշինյանը կամ նրան հուշողները մոռացել են, որ Կարթագենի կործանումից հետո Հռոմում հանրապետական կարգերը տապալվեցին, և Հռոմը վերածվեց միապետական, դիկտատուրական պետության, որտեղ ոչ թե իշխում էին ժողովրդավարական կարգերը, սենատն ու բազմակարծությունը, այլ իշխում էր միապետի կամքը:

Իշխում էր ոչ թե ժողովրդավարությունը, այլ պղծության և համասեռամոլության քարոզը, ամենաթողությունը»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ