Ռուս վարչապետը թուրքմենբաշուց նվեր ստացած շան անունը դրեց Айк… ինչպես Գագիկ Բ հայոց արքան վարվեց…

Ռեժիսոր , քաղաքականագետ Տիգրան Խզմալյանը անդրադարձել ՌԴ վարչապետ Մեդվեդևին , վերջինս թուրքմենստանի նախագահից ստացել էր նվեր շուն , որին և անվանել Айк .

«ՇԱՆ ԱՆՈՒՆԸ ՏՈՒՐ․․․

Հասանք, իջեք։ Ռուս վարչապետը թուրքմենբաշուց նվեր ստացած շան անունը դրեց Айк… Հայկ։ Մեկնաբանություն չեմ անելու, չեմ անրդրադառնալու նաեւ ամիսներ առաջ ջինսերով Երեւան պաշտոնական այց կատարած Մեդվեձեւի ընդգծված անհարգալից վերաբերմունքին մեր երկրի նկատմամբ։ Ի վերջո, մենք արժանանում ենք նրան, ինչին արժանի ենք։ Բայց մի պատմական դրվագ կհիշեցնեմ՝ թե ինչպես հազար տարի առաջ վարվեց Գագիկ Բ հայոց արքան բյուզանդացի մի բարձրաստիճան տականքի հետ, ով իր շանը անվանել էր Արմեն։ Աղբյուրը՝ Մատթեոս Ուռհայեցու պատմագրությունն է։

՛՛Այսպիսով, Գագիկ Բ-ն փորձանք է դառնում հույն իշխաններից շատերի համար, որոնք չէին թաքցնում իրենց արհամարհանքը հայերի և նրանց գահընկեց արքայի հանդեպ։ Մի անգամ, իմանալով, որ Կեսարիայի եպիսկոպոս Մարկոսն այնքան ամբարտավան է դարձել, որ իր շան անունն Արմեն է դրել, հայոց արքան որոշում է պատժել նրան։ Իր շքախմբով անցնելով Մարկոսի կալվածքներով, մարդ է ուղարկում նրա մոտ, թե ցանկանում է իջևանել նրա տանը։ Մարկոսը հրամայում է իր տունը զարդարել և ընդունելության պատրաստվել, իսկ ինքն ընդառաջ է գնում Գագիկ Բ-ին, նրան բերում տուն և մեծ ճաշկերույթ տալիս։

Ճաշելիս, երբ Գագիկ Բ-ը փոքր-ինչ գինովցել էր, դիմում է Մարկոսին, թե իմացել է, որ մի ամեհի շուն ունի և ցանկանում է տեսնել նրան։ Հույն մետրոպոլիտը թեև գլխի է ընկնում, թե ինչն է դրա պատճառը, բայց սկսում է կանչել շանը։ Սակայն, քանի որ վախենում էր անունով կանչել, կենդանին մոտ չէր գալիս։ Հայոց արքան պահանջում է անունով կանչել, և Մարկոսն ակամա, նույնպես գինու ազդեցության տակ, կանչում է շանը՝ երկու անգամ տալով նրա Արմեն անունը։ Երբ զայրացած Գագիկը հարցնում է, թե ինչո՞ւ է շան անունը Արմեն դրել, Մարկոսը, խիստ անհարմար զգալով, պատասխանում է, թե շատ անվախ և ուժեղ շուն է, դրա համար։

Այնժամ Գագիկ Բ-ի ազդանշանով թիկնապահները շրջապատում են շանը և գցում մի մեծ պարկի մեջ, որ պատրաստել էին վաղօրոք։ Մետրոպոլիտը սկսում է բղավել նրանց վրա, սակայն Գագիկը ասում է. «Հիմա կտեսնենք, թե ով է ավելի ուժեղ՝ հոռո՞մը, թե շունը, որ նրանից Արմեն անունն է ստացել»: Արքայի թիկնապահները Մարկոսին ևս գցում են պարկի մեջ, բերանը կապում և սկսում շանը ձաղկել, որը, ցավից սաստիկ գազազելով հոշոտում է տիրոջը։ ՛՛»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ