Պուգաչովային կալանք է սպառնում ցանկապատի պատճառով

Երգչուհի Ալլա Պուգաչովային կարող է մինչեւ 15 օր, կամ 50 ժամ պարտադիր աշխատանքի ադմինիստրատիվ կալանք սպառնա։

2018թ․-ի դեկտեմբերին երգչուհու դեմ ադմինիստրատիվ խախտման համար արձանագրություն է կազմվել․ պատճառը՝ Մերձմոսկովյան շրջանի տան շուրջ առկա ցանկապատն է, որը Պուգաչովայի հարեւաններին արգելում է օգտվել ջրից։

Անշարժ գույքի հետ կապված խնդիրները սկսվել են փաստաբան Միխայլովի բողոքից, որը դիմել էր մայրաքաղաքի դատախազություն բողոքով, որ Օդինցովո շրջանի Գրյազ գյուղում գտնվող Մաքսիմ Գալիկինին պատկանող շքեղ առանձնատունը «խախտում է սահմանված օրենքները»։

Անցած տարի երգչուհին չէր վճարել երեք հազար ռուբլի, ինչի պատճառով տուգանքը կրկնապատկվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ