Սուսաննա Պետրոսյանը ամուսնու և 2-ամյա դստեր հետ Երևանում է

Ամուսնությունից հետո Չինաստանում բնակություն հաստատած երգչուհի Սուսաննա Պետրոսյանն այս ընթացքում ամուսնու և 2-ամյա դստեր հետ Երևանում է։ Նրանք Հայաստան են եկել կարճ ժամանակով՝ հանդիպելու ընտանիքի և հարազատների հետ։

Չինաստանում Սուսաննան սովորում է համալսարանում՝ մասնագիտանալով չինարենի մեջ։ Սակայն երգչուհին, չնայած հագեցած գրաֆիկին, կարողանում է ժամանակ հատկացնել նաև երաժշտությանը:

Նրա  խոսքով Չինաստանում համացանցից և հատկապես սոցցանցերից օգտվելու խնդիր կա և դա է պատճառը, որ ինքն այստեղ երկրպագուների և հետևորդների հետ հիմնականում չի կարողանում կիսվել այն ամենով, ինչով զբաղվում է այնտեղ։

Սուսաննան հայտնեց, որ օրեր անց վերադառնալով Չինաստան, ևս մի համերգային ծրագիր ունի․ «Հիմա էլ արդեն, երբ մեկնեմ՝ հեռուստատեսային հաղորդման շրջանակներում  համերգային ծրագիր ունեմ։ Աշխատանքային, կրթական զբաղվածությունս շատ մեծ է և այդ ամենը փորձում եմ նաև համատեղել ընտանիքիս և բալիկիս դաստիարակության հետ։ Այս պահին առաջնայինն ընտանիքս է, բալիկս և կրթությունս»։

Երգչուհին նշեց, որ իր համար էլ է զարմանալի, սակայն ինքն արդեն սովորել է այնտեղի կյանքին, կենցաղին և առօրյային․ «Բնականաբար մտադիր չենք մշտական բնակություն հաստատել։

Այնտեղի զբաղվածությունս բավականին մեծ է և չի թողնում, որ շատ կենտրոնանամ կարոտելու և իմ այստեղի կյանքի վրա։ Սակայն այդ ամենով հանդերձ, երբ վերադառնում եմ Երևան, միանգամից վերհիշում եմ, ավելի շատ եմ կարոտում»։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ