«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008 թվականին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաքննական ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորև․
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանը ՀՀ պետական և ռազմական գործիչ է , ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ (2017), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր /1990-1995 թթ-ին/։
- 2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում։
- 2010 թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։
- 2011 թ. շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
- 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
- 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ։
- 2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: