Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ «Իմ քայլ»-ի մեղադրանքներին պատասխանելու պարտականությունը ինչո՞ւ եք թողել Շարմազանովի ու Աշոտյանի վրա, չեք պատասխանում գրածներին․
«Պատասխանում եմ, ցանկացածի հետ պատրաստ եմ եթերում բանավիճել։ Հերիք ա կախվեք իմ մազերից, ակնոցներից, ձիերից»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։
Հիշեցնենք, որ երեկ չկայացած բանավեճից հետո Մենուա Հարությունյանն ասաց.
«Քանի որ Նիկոլական Ռուբենի մանկական հոգին չդիմացավ և կնոջը հարիր պատճառաբանություններով հրաժարվեց բանավիճել ինձ հետ՝ ուղիղ եթերում, առաջարկում եմ Նիկոլենց 10-յակից որևէ մեկը՝ մինջև անգամ Նիկոլը գա ինձ հետ բանավիճելու, կամ էլ հակառակ պարագայում հաշվի առնելով համաշխարհային փորձը առաջարկում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք…
Եթե Նիկոլենց 10-յակից ոչ ոք չգա բանավեճի ես կարող եմ հետս դուխով գլխարկ , րյուկզակ կամ երեկվա ձիու թամբը բերեմ՝ դնեմ իմ դիմացի դատարկ աթոռին …
Մենուան ասում ա` ՀՀԿ-ն ընտրություններ չի կեղծել 😂😂😂 Մենուա ջան, բուժմանդ կուրսը ինչքա՞ն ա, ասա` դրամահավաք կկազմակերպենք 🤣🤣🤣
Posted by Zona Positive on Monday, December 3, 2018