Դերասան Արմեն Ջիգարխանյանի սիրտը վիրահատել են: Այս մասին հայտնում է Telegram-ի Mash ալիքը:
Դերասանը գտնվել է ծանր վիճակում, նրա մոտ ախտորոշվել է առիթմիայի բարդացած ձև:
Նրան վիրահատել են այսօր առավոտյան: Ջիգարխանյանը գիտակից վիճակում է:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը երեկ հիվանդանոց է տեղափոխվել։
Հոսպիտալացման մասին տեղեկությունը «Звезда»-ի հետ զրույցում հաստատել է ռուս պրոդյուսեր եւ դերասան Մարկ Ռուդինշտեյնը։