Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի անձնակազմին, որն այսօր առավոտյան վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում, ժամանակավորապես հեռացրել են թռիչքներից, քանի դեռ ստուգումներ են անցկացվում:
Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով զոհեր չկան: 23 մարդ վնասվածներ է ստացել: Թռիչքից հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ էին մտել, և շարժիչը բռնկվել էր:
Ինքնաթիռը վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Անիվները կոտրվել էին: Օդանավն իրականացնում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը:
Օդանավի ուղևորների շարքում 7 հայ է եղել: