Ինչպես են Բագրատաշենի մաքսատան աշխատակիցները դիմավորել հաղթանակած «Արարատ-Արմենիային»

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից:

Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցները, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին:

Հիշեցնենք, որ երեկ հայկական թիմը վրացական «Սաբուրթալոյի» դեմ մրցավեճում, Թբիլիսիում երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, դուրս է եկել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ