Ամուսնություն, տղամարդու և կնոջ՝ պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։
Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։
Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։
Տեսանյութը ստորև…