Այս տղամարդը չկարողանալով բարձրանալ Չինական Մեծ պատը նիհարեց 100կգ- ով

Չինաստանում անցկացրած արձակուրդը կտրուկ փոխել է Անգլիայի Շեֆֆիլդ քաղաքի 42-ամյա բնակիչ Բեն Մասքրոֆթի կյանքը:

Բենը մանկուց տառապել է ավելորդ քաշից, իսկ հասուն տարիքում կշռել է 178 կգ: 2015 թվականին նա որոշել է մեկնել Չինաստան, սակայն չի կարողացել բարձրանալ Չինական Մեծ պատն ավելորդ քաշի պատճառով: Դեպքն այնքան է ազդել Բենի վրա, որ նա որոշել է ամեն գնով նիհարել:

Նա վերանայեց իր սննդակարգը եւ սկսել զբաղվել բոքսով ու յոգայով: Դրա շնորհիվ 4 տարվա ընթացքում կարողացել է ազատվել 100 կգ-ից:

Փոխելով իր կյանքը՝ Բենը ծանոթացել է Քարենի հետ, որը հետագայում դարձել է նրա ընկերուհին: Այսօր տղամարդը կշռում է մոտ 76 կգ եւ մտադիր է իր սիրելիի հետ մեկնել Չինաստան ու այս անգամ նվաճել Չինական Մեծ պատը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ