Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ջերմ լուսանկարով: Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված լուսանկարում պատկերված է երգչուհու փոքրիկ դստեր ոտքը:
Սիլվա Հակոբյանը լուսանկարն ուղեկցել է ջերմ մեկնաբանությամբ: «Երբ երջանկությունն անուն ունի»,- գրել է նա` օգտագործելով «Միլա» հեշթեգը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երգչուհին լուսանկար էր տեղադրել փոքրիկի հետ ու գրել. «Քեզ ուղարկեց ինձ Աստված, որ ես հասկանամ՝ ինչու է կյանքն ու ծով փորձություններն ինձ տրված։ Անսահման շնորհակալ եմ ես երկնքին քեզ համար։ Դու իմ ամենանվիրական ու իրական ԵՐԱԶԱՆՔ»։