Կրետները «գրոհել» են մեքենան և այն վերածել «փեթակի»

Chevrolet Malibu մեքենայի սեփականատերն իր մեքենայում հսկայական «փեթակ» է հայտնաբերել: Տղամարդը ստիպված է եղել փրկարարների բրիգադ կանչել՝ այն իր մեքենայից հեռացնելու համար: Տեսանյութը հրապարակել է Stinger Creations յութուբյան ալիքը:

Ի սկզբանե սեփականատերը կարծել է, թե իր ավտոմեքենան «գրոհել են» մեղուները, ուստի նա խնդրել է փրկարարներին հանել «փեթակը» և այն տեղափոխել ավելի հարմար վայր:

Սակայն փրկարարների ժամանումից հետո պարզ է դարձել, որ ավտոմեքենայում ոչ թե սովորական մեղուներ են, այլ կրետներ: Հոլովակում երևում է, որ դրանք «գրավել են» ամբողջ մեքենան, բացի վարորդի նստատեղից:

Նյութի աղբյուր՝ ԹԵՐԹ․am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ