«Վարչապետը բրախել է երկիրը․ Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում»․ Արմեն Աշոտյան

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ պակաս չի նպաստում դրան՝ Աշոտյանն արձագանքեց. «Եթե մեզ հետ ուզում են խաղալ շախմատ, մենք խաղում ենք շախմատ, եթե ուզում են մեզ հետ բոքս կպնել, բոքս ենք կպնում, եթե մեզ հետ ուզում են զրուցել, մենք զրուցում ենք:

Այսօրվա իրականությունն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանն է քաղաքական մոդայի թելադրողը երկրում: Նա թելադրել է ատելություն, անհանդուրժողականության միջավայր, ինքը և իր թիմը ծրագրային ասելիք չունեն, այս 6 ամսվա ընթացքում պետք է հաշվետու լինեին քաղաքացիներին, թե ինչ են արել, դրա փոխարեն վարչապետը յուրաքանչյուր քաղաքի հարթակից իր մատները հերթով փորձում է թափ տալ ՀՀԿ-ի վրա:

Ուզում է  տեսնի, թե որ մատն է ավելի թափ գալիս, այն դեպքում, երբ եթե անգամ երկու ձեռքն էլ թափ տա, ապարդյուն քաղաքական ճիգեր են»:

«Ստեղծվել է մի միջավայր՝ մեծամասնության համար ընդունելի, որտեղ մի մարդն ամեն ինչ է… Ցավն այնտեղ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժը չունի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ մարդ, որի վրա կարող էր թողնել քարոզարշավը, և Նիկոլ Փաշինյանը գոնե մի քիչ զբաղվեր երկրի խնդիրներով… Վարչապետը բրախել է երկիրը երկու շաբաթով և ընկել քարոզարշավի»,- ընդգծեց Ա. Աշոտյանը:

աղբյուրը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ