Հայկ Ալումյանը առերևույթ մեղադրեց Օգանովսկուն և Մոսես Հակոբյանին սուտ ցուցմունք տալու համար

«Ես չեմ կարող ասել այն, ինչը խոսվել է դռնփակ դատավարական նիստի ժամանակ։ Կարող եմ ասել մի նախադասություն, որը հնչել է մինչ դատավարական նիստը դռնփակ ռեժիմ անցնելը՝ Արցախի զինված ուժերից ոչ մի ստորաբաժանում, ոչ մի զինվոր Հայաստան չի մտել այդ օրերին>>։

Այսօր հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Այս հայտարարությամբ Հայկ Ալումյանը առերևույթ սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրում է մինիմում երկու գեներալի ՝ Օգանովսկուն և Մովսես Հակոբյանին:

Օրերս հրապարակվեց Օգանովսկու ցուցմունքը,որտեղ վերջինս մանրամասն շարադրել էր թե ինչպես են Արցախից զինվորական ստորաբաժանումները 2008թ մարտի 1-ին , մուտք գործել ՀՀ,ինչպես են նրանք զգեստափոխվել,փոխել ավտոմեքեաների պետհամարանիշները և այլն:

Մովսես Հակոբյանն էլ լրագրողի հարցին Աչցախից ՀՀ զորքի տեղաշարժի մասին ընդունել է այդ փաստը և հայտարարել որ ինքը հրաման է կատարել:

Փաստացի ստացվում է նախաքննության մարմինը կամ Հայկ Ալումյանին պետք է մեղադրանք առաջադրի սուտ մատնություն կատարելու ,կամ երկու գեներալներին սուտ ցուցմունք տալու համար:
Տեսնենք ինչ կանի ՀՔԾ-ն:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ