Հայ երկրպագուների ցնծությունը Թբիլիսիում ֆուտբոլային խաղի ժամանակ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» երկրպագուները մեծ ցնծությամբ Թբիլիսիում տոնում են հայկական թիմի հաղթանակը:

«Արարատ-Արմենիան» Թբիլիսիում 2:0 հաշվով հաղթեց «Սաբուրթալոյին» և դուրս եկավ որակավորման վերիջն՝ չորրորդ փուլ: Խմբային փուլի ուղեգրի համար Հայաստանի չեմպիոնը կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլյին հանդիպման հաղթական ավարտից հետո իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը:   Վարչապետի գրառման մեջ մասնավորապես ասվում էր.

«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:

Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:  Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա:

Հայ ֆանատների ցնծությունը Թբիլիսիում

Posted by NEWS.am Sport on Wednesday, August 14, 2019

Spread the love
  •   
  •   
  •