Հրանուշի խոսքով՝ ամեն տարի իրենք բարեկաներով հավաքվում են կա՛մ տանը, կա՛մ մեկ այլ վայրում և այդ տարբերակով նշում տոնական օրը։
Սակայն այս տարի որոշել են խախտել ավանդույթն ու մի փոքր այլ տարբերակով անցկացնել օրը․ «Այս անգամ որոշեցինք երեխային գեղեցիկ օր պարգևել՝ անելով այն ամենը, ինչը նա է ուզում, որովհետև կարծում ենք, որ օրը պետք է երեխայի համար հետաքրքիր ու անակնկալներով լի լինի, ոչ թե բարեկամների։ Երեխաները ցանկացան խաղահրապարակներ գնալ։
Երևանում գրեթե բոլոր ժամանցի վայրերում եղել ենք, իսկ օրը ավարտեցինք փոքրիկ ընտանեկան խնջույքով։ Շատ լավ ու բարձր տրամադրությամբ լի օր էր»։
Թե ինչպես է եղբոր նվերներին արձագանքում հայտնի ծնողների ավագ որդին՝ Վարդանը, մայրիկն ասաց․ «Վարդանը միշտ ունենում է իր ուզածը, պարտադիր չէ, որ ծնունդ կամ այլ առիթ լինի, հետևաբար նա չի խանդրում եղբորը։ Մեր ընտանիքում նման երևույթներ չկան»։