«Արարատ-Արմենիա. կեցցե՚ք տղերք». Վարչապետը` Արարատ-Արմենիայի հաղթանակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:

Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:

Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում 2:0 հաշվով հաղթեց «Սաբուրթալոյին» և դուրս եկավ որակավորման վերիջն՝ չորրորդ փուլ: Խմբային փուլի ուղեգրի համար Հայաստանի չեմպիոնը կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ։

Հայ ֆանատների ցնծությունը Թբիլիսիում

Posted by NEWS.am Sport on Wednesday, August 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ