Հ1-ի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից

Հանրային հեռուստաընկերությունը համագործակցությունը դադարեցրել է հեռուստամեկնաբան Արմեն Դուլլյանի հետ: Տեղեկությունը հաստատեց Արմեն Դուլյանը:

«Չեն հեռացրել, կանչել են այսօր եւ շատ քաղաքավարի ձեւով շնորհակալություն են հայտնել՝ մեկ տարվա աշխատանքի համար: Հեռուստատեսության կողմից որեւէ բան չի խախտվել: Պայմանագիրը ցանկացած պահի կարող էր կողմերից մեկը խզել»,- ասաց Արմեն Դուլյանը:

Հեռուստամեկնաբանին աշխատանքից ազատելու տեղեկությունը փոխանցել են «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը եւ գլխավոր պրոդյուսերը:

«Ինչ ասել են, ես դա ընդունել եմ որպես փաստ: Ես հին մարդ եմ, իրենք ուզում են ճանապարհ տալ նոր հաղորդավարների, որը ես լիովին ընդունում եմ»,- նշեց նա։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք պայմանագրի դադարեցման պատճառը իր կողմից իշխանություններին քննադատելը չի եղել, հեռուստամեկնաբանը պատասխանեց. «Ես շնորհակալ եմ, որ թույլ են տվել ազատ լինել բոլոր բնագավառներում, բայց ես որեւէ ենթատեքստ չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանը Հանրային ՀԸ-ում վարում էր «Խաղի կանոններ» հեռուստաբանավեճը

Նյութի աղբյուր՝ Faktor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ