Մաքրեք բուհերը ռուսական ագիտպրոպի գավառական հայրենասերներից․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Եթե ուզում եք լինել ինքնիշխան, ապա մաքրեք բուհերը ռուսական ագիտպրոպի գավառական հայրենասերներից։
Հենց այդ հավաքակազմն է տարիներ շարունակ արտադրել թալանչիներ ու ստուկաչներ։

Հենց այդ արտադրանքի վրա էլ Քոչարյանն ու Սարգսյանը կառուցեցին իրենց քսանամյա գերիշխանությունը։ Հասկացե‘ք, որ լֆիկները քաղաքական առումով ոչ մի վտանգ չեն ներկայացրել ու չեն ներկայացնում։ Նրանք շուստրի տղերք էին, որ անցումային շրջանում հարստացան։

Այն ժամանակ իշխանական բանդիտիզմ էր տիրում, նրանք սերտաճեցին նրանց հետ, հիմա նրանք շատ հանգիստ կարող են հարմարվել դեմոկրատական խաղի կանոններին։ Այնպես որ, փոփոխությունների հասնելու էներգիան ճիշտ թիրախավորեք։

Արայիկ Հարութունյանը ու Արթուր Վանեցյանը պետք է հստակ հասկանան, եթե ուզում են ունենալ Փաշինյանի ասած ազատ ու ստեղծագործ մարդու տեսակ, ապա համարձակորեն պետք է գոնե այդ համակարգը ենթարկեն լյուստրացիայի, այլապես երիտհանրապետականների տեսակից երբեք չենք կարողանալու ազատվել։

Եթե ուզում եք լինել ինքնիշխան, ապա մաքրեք բուհերը ռուսական ագիտպրոպի գավառական հայրենասերներից։ Հենց այդ հավաքակազմն…

Posted by Գագիկ Քամալյան on Tuesday, August 13, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ