Հ նախկին վարչապետ պարոն Բագրատյանին
Դուք երբեմն ելնելով ձեր մասնագիտությունից, մաթեմատիկական հաշվարկներով, ճշմարիտ խոսքեր եք ասում..Կրկնում եմ՝ երբեմն: Սակայն զարմացած եմ ձեր վերջին կարծիքի , այն է՝ հայոց լեզուն աղքատ լեզու է, ատահայտության վրա: Հիմա որտեղից սկսեմ՝պատմիչ Եղիշեից, Նարեկացու ,,Մատյան ողբերգությունից,,
Թումանյանից ու Չարենցից, թե Րաֆֆու բյուեղյա տողերից:
Ձեր կարծիքով անգլիացի հանճարեղ բանաստեղծ Բայրոնը հենց այնպես սովորեց հայերեն լեզու: Հայոց գրաբարը աշխարհի բոլոր լեզուների թագն է, աշխարհում չկա այդպիսի լեզու, որ հոմանիշների ու հականիշների այսպիսի առատություն ունենա, ձեզ պետք է լեզվաբանները պատասխանեն… բայց մի բան եմ ուզում ասել բոլորիդ՝ ազգային արժեքների մասին խոսելուց չափազանց զգույշ եղեք;
ԱԶԳԸ, ԼԵԶՈՒՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԸ որևէ անհատի սեփականություն չեն, նրանք համազգային են, էթնիկ բարձրագույն արժեք և հավերժական: Ինքներս մեզ հարգելու վարքականոնը երբեք չպետք է մոռանանք…
Մեր վեհաշուք հայերեն, ոսկեկուռ հայոց լեզու, ներիր քո մեղավոր զավակներին, քեզ հոգով չճանաչելու, քեզ իրենց շուրթերից ցամաքեցնելու, քո ստվածային ուժը կորցնելու համար….Դու մեր Ոգու ԱՐԱՐԱՏՆ ես և հասկացողները կան ու կլինեն:
ՀՀ նախկին վարչապետ պարոն ԲագրատյանինԴուք երբեմն ելնելով ձեր մասնագիտությունից, մաթեմատիկական հաշվարկներով, …
Posted by Ruzan Asatryan on Tuesday, August 13, 2019