Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնու և ավագ որդու հետ ընտանեկան հանգիստն է վայելում Անապայում։
Դերասանուհին Ինստագրամի իր հետևորդների հետ պարբերաբար կիսվում է ճամփորդական լուսանկարներով։
Նշենք՝ Women’s Club նախագծի եթերաշրջանի ավարտից առաջ դերասանուհին հայտնել էր կանանց հումորային ակումբը լքելու մասին։ Իր որոշումն Անահիտը հիմնավորել էր ժամանակի սղությամբ։
Նա ներկայումս շարունակում է վարել «Առավոտը Շանթում» նախագիծը և հանդես է գալիս նաև թատրոնում: