Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ՕԳԱՆՈՎՍԿՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՎ ՎԱՆՈՅԻ ԳՈՐԾԸ
ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը մեղադրվում է զինված բանդա և առերևույթ սպանություններ կազմակերպելու մեջ:
Վանոյին այդ մեղադրանքը առաջադրեցին Ռոբերտ Քոչարյանը,Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը:
Նույն Աղվան Հովսեփյանը ,որը մեղադրանքներ առաջադրեց մարտի 1-ով մոտ 280 անձի,այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին,Սասուն Միքայելյանին,Մուշեղ Սաղաթելյանին,Ալեքսանդր Արզումանյանին,Մասիս Այվազյանին և այլն:
Բոլոր այս մադիկ 11 տարի անց սկսեցին արդարացվել Եվրոդատարանի կողմից,իսկ մինչ այդ ռոբասերժական վիժվածքը նրանց հայտարարել էր օրենքից դուրս և հանցագործ:
Օգանովսկին իր հանրահայտ ինքնախոստովանական ցուցմունքով փաստացի մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին,Սերժ Սարգսյանին և այլոց ՀՀ-ի դեմ դիվերսիա կազմակերպելու և ՀՀ քաղաքացիներին սպանելու մեջ:
Փաստացի ստացվում է,որ Վանո Սիրադեղյանին մեղադրում են առերևույթ հայրենիքի դավաճանները և մարդասպանները:
Եթե Ռոբերտ Քոչարյանը,Սերժ Սարգսյանը և Աղվան Հովսեփյանը երեքով վկայություն տան ,որ իրենք ականատես են եղել թե ինչպես է դիցուք մի քաղաքացի ավտոմեքենան վարել կարմիր լույսի տակով,ապա նրանց վկայությունը,վերը նշված հիմնավորմամբ , չի կարող ոչ մի ողջամիտ քաղաքացու կամ դատարանի մոտ արժեք ունենալ :
Նույն հաջողությամբ արժեք չունի այն ,որ Էրդողանը ժխտում է ցեղասպանությունը և 1915թ դեպքերի համար մեղադրում հայերին:
Նույն հաջողությամբ արժեք չունի այն,որ Ալիևը Արցախը համարում է ադրբեջանական հող ,իսկ Հայերին ագրեսօր:
Ամփոփեմ՝
Եթե հավատանք,ռոբասերժական վիժվածքին,որ Վանոն իրոք զինված խմբավորում և մարդկանց սպանություններ է կատարել,ապա պետք է նաև ընդունենք,որ մարտի մեկին ժողովուրդն է կրակել ,հոկտեմբերի 27-ը Նաիրի Հունանյանն է կազմակերպել,280 հոգի մարտի մեկով օրինական են դատապարտվել,հյուսիսային պողոտայի բնակիչները օրինական են վտարվել և Ռոբերտը,Սերժը ,Աղվանը և մյուսները մեր երկիրը չեն թալանել այլ եղել են պապենական միլիարդատերեր:
ՕԳԱՆՈՎՍԿՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՎ ՎԱՆՈՅԻ ԳՈՐԾԸՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը մեղադրվում է զինված բանդա և առերևույթ…
Posted by Artak Galstyan on Sunday, August 11, 2019