Վարչապետ Փաշինյանն այսօր «գիդ» է աշխատել զբոսաշրջիկների համար

Հայաստան այցելած արտասահմանցի մի խումբ զբոսաշրջիկների վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ուղեկցում եւ անգլերենով ներկայացնում մեր երկրի պատմությանն ու մշակույթին վերաբերող ուշագրավ տեղեկություններ:

Վարչապետը նրանց հետ նախ շրջեց ավտոբուսով, ապա ուղեկցեց Հանրապետության հրապարակի հարակից տարածքում տեղադրված Արգիշտիի սեպագիր արձանագրությունը ցույց տալու, իսկ հետո՝ կառավարության շենք:

Նիկոլ Փաշինյանի հետ է նրա դուստր Շուշան Փաշինյանը:

I’m guiding a group of international tourists in our 2801 years old capital city Yerevan.

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, August 14, 2019

Spread the love
  •   
  •   
  •