Բրիտանացի 41-ամյա Մոնիկա Դիլանը երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Երեխաների հորը Մոնիկան հանդիպել է լողափերից մեկում՝ արձակուրդի ընթացքում:
Նշվում է, որ մինչ այդ բժիշկները կնոջն ասել են, որ վերջինս երեխաներ չի կարող ունենալ տարիքային զարգացումների հետ կապված:
Դիլանը պատմել է, որ արդեն համակերպվել էր այդ մտքի հետ և մտածում էր, որ կարող է մայր լինել միայն իր բարեկամների երեխաների համար:
Նա կեսարյան հատումով երկվորյակներ է լույս աշխարհ բերել՝ Աֆինային ու Լունային: