«Kensington, Chelsea & Westminster Today» ամսագիրը հոդված է հրապարակել, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես հնագույն մշակույթ ունեցող և համաշխարհային քարտեզի վրա ռազմավարական դիրք զբաղեցնող երկիր:
Ասագրի օգոստոսյան համարը հայոց այբուբենի նկարը պատկերող շապիկով է, իսկ Հայաստանի մասին պատմող հոդվածների հեղինակներն այս տարի այցելել էին Հայաստան: Նրանք մասնակցում էին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:
Հեղինակներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության թեմային: Նշված է, որ 1915-1922 թվականներին շուրջ 1.5 մլն հայեր Օսմանյան կայսրությունում սիստեմատիկ կերպով կոտորածի ենթարկվեցին իշխանությունների կողմից։
Քաղաքական ճնշումների պատճառով այս սարսափելի ոճրագործությունը երբեք արդարացի ճանաչում չի գտել միջազգային հանրության կողմից։ Հեղինակների կողմից նշվում է նաև, որ Հայաստանն այդուհանդերձ դիմացել է ժամանակի փորձությանը և նոր թափով շարունակել ապրել, ծաղկել ու զարգանալ: