Աղջիկը, ում մոտ մահացու վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել, նշել է 9-ամյակը

9-ամյա ամերիկուհի Բրուքը շարունակում է պայքարել իր կյանքի համար՝ չնայած բժիշկների վատատեսական կանխատեսումներին: Սարսափելի ախտորոշումը տրվել է, երբ նա ընդամենը 5 շաբաթական էր:

Նրա մայրը՝ Բրիթանին, լավ է տարել հղիությունը, եւ բազմաթիվ հետազոտությունները պտղի մոտ որեւէ շեղում չեն հայտնաբերել: Լույս աշխարհ գալուց հետո աղջկա աջ աչքն ամբողջովին չի բացվել: Հետագայում պարզվել է, որ դա ծանր գենետիկ հիվանդության՝ Այկարդի համախտանիշի դրսեւորումներից մեկն է:

Օրվա ընթացքում ուժեղ սպազմերը կարող են մահացու լինել: Չնայած դրան՝ Բրուքը նշել է իր 9-ամյակը, եւ ծնողները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Ծնողները փորձում են Բրուքին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, սակայն ոչ ոք չգիտի՝ դեռ որքան կապրի աղջիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ