«Կյանքը շատ եմ սիրում, խնդրում եմ` օգնեք, որ գոնե նստեմ». 29-ամյա ջավախքցի երիտասարդն օգնության կարիք ունի

Ջավախքցի 29-ամյա Գրիշա Դանիելյանը արդեն 8 տարի գամված է հաշմանդամի սայլակին: NEWS.am-ի հետ զրույցում  նա պատմեց, որ 8 տարի առաջ տեղի ունեցած չարաբաստիկ վթարի հետեւանքով է հայտնվել այդ վիճակում, դրան էլ էր համակերպվել, բայց վերջին տարվա ընթացքում ողնաշարի սուր ցավեր ունի եւ 30 րոպեից ավելի չի կարողանում նստել:

«Բախտի բերումով չեմ մահացել, բայց գամվել եմ հաշմանդամի սայլակին: Բուժմանս նպատակով ծնողներիս հետ Ջավախքից տեղափոխվել եմ Երևան, որտեղ մինչ օրս ապրում ենք վարձով: Սակայն, չունենալով պայմաններ ու միջոցներ բուժմանս ծախսերը հոգալու և տան վարձը տալու համար, հայրս մեկնել է արտագնա աշխատանքի: Ես մնացել եմ առողջական խնդիրներ ունեցող մորս հետ, որը դժվարությամբ է կարողանում տեղաշարժել ինձ, քանի որ ծանրաքաշ եմ:

Ես ի վիճակի չեմ միայնակ տեղաշարժվել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս։ Ես դրան էլ էի հարմարվել, բայց 1 տարի առաջ ցավեր սկսվեցին մոտս եւ ուժեղ մկանային սպազմ: Օր օրի ավելի քիչ էի կարողանամ նստել, հիմա 30 րոպե մի կերպ եմ նստում: Երկար ժամանակ հետազոտվելուց հետո պարզվեց, որ ողնաշարի վնասվածքից է, ցավերը եւ սպազմը ողնուղեղից է գալիս: Ասացին, որ պիտի բակլոֆենի պոմպ տեղադրվի, որ սպազմն անցնի եւ ցավերը անցնեն»,- պատմեց Գրիշան:

Նրա խոսքով` վիրահատությունը Հայաստանում չեն կարողանում անել, պետք է մեկնի արտերկիր: Նշված վիրահատության համար 29-ամյա Գրիշային 15 000 դոլար գումար է անհրաժեշտ:

«Ցավոք, տվյալ վիրահատությունը Հայաստանում չեն կարող անել, ինձ ոչ մի բանով չեն կարող օգնել: Դեղորայքային բուժումը չի օգնում, 1 տարի է` ամեն ամիս 50000 դրամի դեղ ենք գնում, որ գոնե կարողանամ հանգիստ քնեմ։ Բժիշկները խորհուրդ են տալիս` գնամ Գերմանիա կամ Վրաստան, որ բաքլոֆենի պոմպ տեղադրեն, կարողանամ սայլակին նստեմ, հանգիստ ապրեմ: Ցավոք, հնարավորություն չունեմ գնալում  խնդրում եմ՝ եթե կարող եք օգնեք` գումար հավաքվի, որ հասնեմ կամ Գերմանիա կամ Թբիլիսի: Գոնե կարողանամ նստեմ, ապրեմ, երջանիկ լինեմ, կյանքը շատ եմ սիրում, ժողովուրդ ջան: Անգամ ամենափոքր թվացող օգնությունը կարող է ինձ փրկել: Գիտեմ՝ կյանքը դժվար է, շատերն ունեն օգնության կարիք, շատ կցանկանայի ինքս օգնել մարդկանց և ոչ թե օգնություն խնդրել, գուցե մոտ ապագայում ամեն ինչ այլ լինի, բայց այսօր ինքս մեծ խնդրանքով դիմում եմ բոլորին, ովքեր կարող եք, օգնեք ինձ»,-ասաց նա:

Հաշվեհամարը բացված է  Գրիշայի մայրիկի անունով` Վարդանուշ Դանիելյան

Converse Bank

AMD 19300 52132960100

USD 19300 52132960101

EUR 19300 52132960104

RUB 19300 52132960158

SWIFT: COVBAM22։

Գրիշայի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 093-65-25-16:

Նյութի աղբյուր՝ NEWZ.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ