Մեկդ այս պարոնին չի ասում, որ 2008թ. մարտի մեկին Քոչարյանը բանակին հանում էր ժողովրդի դեմ, ինչո՞ւ Սողոմոն չէիք դառնում…

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռուբեն Գեւորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Իսկ եթե մեկը կփորձի անգամ իր քաղաքական պոռնիկ կեցվածքով՝ թեկուզ մտովի, մի փոքրիկ տարածք հանձնի արյամբ ընդգծված սահման ունեցող իմ մոլորակից՝ կդառնա թալեաթ, իսկ ես՝ Սողոմոն…

Մեկդ այս պարոնին չի ասում, որ 2008թ. մարտի մեկին Քոչարյանը բանակին հանում էր ժողովրդի դեմ, որից հետո ունեցանք 10 զոհ , ինչո՞ւ Սողոմոն չէիք դառնում, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին հանձնեց 800 հա` իր կողմից ստորաբար անվանած , անպիտան հողը եւ զոհվեց 100 -ից ավել հայորդի, ինչո՞ւ այդժամ նորից Սողոմոն չէիք դառնում, դե ինքնըստինքյան նրանք էլ Թալեաթ եւ ուրեմն մտապահեք մի բան, դուք այժմ այդքան չկաք , որ այս իշխանությանը, մեր ընտրած եւ իրոքից միակ ընտրված իշխանությանը սպառնաք եւ վերջնագրեր ներկայացնեք:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ