«Ոչ նախորդ իշխանության դհոլի տակ եմ պարել, ոչ էլ ներկա». Ռաֆայել Երանոսյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ «Ժամադադարի» եթերում զրուցել ենք մեր կյանքի և իրականության այն խոցելի, երբեմն էլ հոգնեցնող արատներից, որոնք, միմյանց հաջորդելով, դառնում են հումորիստի մոնոներկայացումների սցենարը, բուն թեման:

«Ինչ ներկայացնում եմ, իրական է, կյանքից վերցրած, որևէ բան հնարովի չէ: Ոզում եմ, որ իմ ներկայացումներով մարդկանց օգնեմ, փոխվեն, արատավոր սովորություններից ու դրանց կախվածությունից ազատվեն և դառնան ավելի լավը»,- ասում է Ռաֆայելը:

Անդրադարձել ենք նաև հեղափոխությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին ու հասարակության սպասելիքներին, թե որքանով դրանք արդարացան:

Զրուցել ենք նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին, որը դերասանի նախկին խաղընկերն էր:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

տեսանյութը՝ 24NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ