Հերոս Փչացնողները՝ այո, հենց նույն Սերժը փչացրեց Մանվելին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

2018-ին Հայաաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրար հերթ չտալով պատասխանատվության սկսեցին ենթարկվել երբեմնի հերոսները, գեներալները…

Տարիներ առաջ Արցախյան պատերազմում բազում անգամներ իրենց կյանքը վտանգած ու մահից մազապուրծ եղած հերոսներն այսօր դատվում են սեփական ժողովրդին, հայրնիքն ու երկիրը թալանելու ու անօրինականություններ անելու համար:

Իսկ ի՞նչ եղավ նրանց հերոսական անցյալի հետ, երբեմնի անձնազոհ հերոսը ինչպե՞ս դարձավ ազգի թալանչի:

Պատճառը` ՄԵՐԺՎԱԾՆ ՈՒ ԱՆՏԵՂՅԱԿ են:

Սեփական իշխանության վերարտադրության համար հենց նույն ՄԵՐԺՎԱԾՆ ՈՒ ԱՆՏԵՂՅԱԿԸ փողով ու իշխանությամբ՝ օգտվելով նույն Արցախյան պատերազմի հերոսների ցածր կրթական ցենզից, շահամոլությունից ու իշխանատենչությունից փչացրեցին վերջիններիս:

Այո, հենց նույն Սերժը փչացրեց երբենի հերոս Մանվելին, որովհետև ամբողջ Էջմիածինը ահ ու սարսափի մեջ պահող ու նույն Էջմիածնում բարիկադներ կառուցող Մանվելը ընտրությունից-ընտրություն ահ ու սարսափի մթնոլորտում վախեցնելով ու փողով առնելով ապահովում էր հանրապետականների վերարտադրությունը: Սերժն էլ գիտեր ու շատ լավվ տեղյակ էր Մանվելի անօրինականություններից, բայց Մանվելը նրան պետք էր հենց այդպիսին: Ու միայն Մանվելը չէր, օրինակները բազմաթիվ են…

Ու եթե ժամանակին նույն Սերժը մի փոքրիկ անօրինականության համար «ԲԱՄՓԵՐ» Մանվելի գլխին՝ մուրճն էլ էր իրենց ձեռքը, մեխն էլ, ապա Մանվելը պատմության դասագրքերում դարերով ու հազարամյակներով կհիշատակվեր որպես Արցախյան հերոս, այլ ոչ թե ՏՈՒՇՈՆԿԱ ԳՈՂՑՈՂ:

Նույն Օգանովսկին, ով Արցախյան պատերազմի ժամանակ հասցրել է 4 անգամ վիրավորվել, Քոչարյանի թեթև ձեռքով խառնվեց Հայաստանյան ներքաղաքական պրոցեսներին ու իր դերակատարումն ունեցավ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մեջ:

Իսկ այսօր իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր ու գործիչներ զառանցանքներ են հնչեցնում, թե ներկայիս իշխանությունները ոտնահարում է հերոսներին:

Հերոսներին վաղուց են փչացրել, փչացրել են փողի ու իշխանության համար, փչացրել են իշխանությունն ու պետությունը զավթելու համար … փչացրել են հենց ձեր հերոսներ ԱՆՄԵՂՆ ՈՒ ՄԵՐԺՎԱԾԸ:

ՀԵՐՈՍ ՓՉԱՑՆՈՂՆԵՐԸ2018-ին Հայաաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրար հերթ չտալով պատասխանատվության սկսեցին…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, August 13, 2019

Spread the love
  •   
  •   
  •