«Ալիևները մեզ այնքան վատություն չեն արել, որքան Քոչարյանը». Արամ Սարգսյան

«Շատ կուզենայի, որ Արցախի ընտրություններում թեկնածուները վարեին ասպետական կեցվածք՝ առանց իրար մեղադրելու, առանց միմյանց մեջ թշնամիներ փնտրելու, և տեղի ունենային արդար և թափանցիկ ընտրություններ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսկացության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ կարևոր է, թե թեկնածուներից յուրաքանչյուրն ինչպես է պատկերացնում արցախյան խնդրի լուծումը, ինչպես է պատկերացնում միացման հասնելու մոտեցումները:

Ա. Սարգսյանի խոսքով՝ Արցախում կա մի որոշակի թև, որն Արցախի կարգավիճակը տեսնում է Ռուսաստանի շրջանակներում: Նախկինում այդ գործընթացը ծավալում էր Զորի Բալայանը, այժմ այդ թեմաներով սկսել է խոսել Սամվել Բաբայանը:

Այս առումով որոշակի տրամադրություններ կան, ինչը որոշակի հարցականներ է առաջացնում, բայց դրա հետ կապված վտանգ չեմ տեսնում: Հայաստանում աշխարհի բոլոր բևեռներն էլ որոշակի չափով պետք է ներկայացված լինեն. քաղաքականությունը սա է»:

Անդրադառնալով Արցախի ԱԱԾ պետի հայտարարությանն այն մասին, որ «հաջողվեց չեզոքացնել երրորդ երկրի միջամտությունը», Արամ Սարգսյանն ընդգծեց, որ երրորդ երկիրը Ռուսաստանն է, որը մշտապես ուզում է իր ազդեցության շրջանակները մեծացնել և խորացնել, բայց Ստեփանակերտի հանրահավաքը ցույց տվեց, որ Արցախի ժողովրդի մեծամասնությունն այդ երրորդ երկրին ասաց՝ ոչ, «երկրի ճակատագիրը որոշողը ես եմ»:

տեսանյութը՝  1IN.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ