Մեկնարկել է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Օգոստոսի 10-ից 12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-ից 14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:
Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը երեք հաղթանակ տոնեց։ Նա սևերով հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե Լագրավին և Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովին, իսկ սպիտակներով՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին։