Տաղանդը ընդունակությունների զարգացման բարձր աստիճանն է։ Զարգացման բարձրագույն մակարդակում տաղանդը դառնում է բնավորության բարդույթ։ Տաղանդի զարգացման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է։ Տաղանդավոր մարդը արդյունավետ ստեղծագործական աշխատանք է կատարում, ստեղծում է հոգևոր և նյութական արժեքներ։
Տաղանդավորությունը սկսում է դրսևորվել ուսումնական գործունեության ընթացքում՝ արագորեն գիտելիքներ ձեռք բերելու, որևէ գործունեության բնագավառում արագորեն ու հաջողությամբ վարպետանալու ձևով։
Տաղանդի ձևավորումն ու հնարավորությունների առավելագույն բացահայտումը համառ ու հետևողական աշխատանք է պահանջում։
«Ամերիկայում կա տաղանդ» հաղորդաշարի շրջանակներում բացահայտվում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ։Որոնց նպատակը մեկն է, ձեռք բերել 1000 000 դոլար արժողությամբ նվերը։Հաղորդումը առաջին անգամ մեկնարկվել է 2006թ-ի հունիսի 21-ին։