«Ֆուլ Հաուս» նախագծից Ռուբենի կերպարով հայտնի Գարիկ Սեփխանյանն ընդգրկված է երկու նոր նախագծում, որոնք առայժմ աշխատանքային փուլում են՝ «Դեպի ճամբար» և «Ֆուլ Yere1»:
Դերասանն այսօր տոնում է ծննդյան 36-ամյակը։
Նա իր տարեդարձը նշել երբեք չի սիրել՝ սկսած մանկության տարիներից։ Սակայն նվերներ ստանալ՝ դերասանը շատ է սիրում։ Ինչպես սովորաբար՝ այս տարի ևս Գարիկին առաջինը շնորհավորել է կինը՝ Սյունեն։
«Օծանելիք շատ-շատ եմ սիրում և այս տարի կնոջիցս հենց օծանելիք եմ նվեր ստացել։ Առաջին շնորհավորանքներս սկսվել են դեռ կեսգիշերից՝ կինս է առաջինը շնորհավորել, հետո արդեն հարազատներս են մեր տանը եղել և այդպիսով տոնել եմ, ստացել շնորհավորանքներ՝ տորթի մոմերն եմ փչել»,- ասաց դերասանը։
«Մինչև 36 տարեկանս կան բաներ, որոնք ծրագրել եմ և արդեն հասցրել եմ անել, կան բաներ, որոնք դեռ չեմ հասցրել։ Իհարկե այն ամենն ինչ չեմ հասցրել իրագործել, անպայման դրանք ևս կփորձեմ իրականություն դարձնել։ Հասցրել եմ տուն ձեռք բերել, ամուսնացել եմ, երեխա դեռ չունեմ՝ կունենամ և արդեն մի հարյուր ծառ տնկած կլինեմ։
Բավականին ձեռքբերումներ ունեմ՝ պատիվ, հարգանք և այդ ամենի համար երկար տարիներ քրտնաջան աշխատել եմ։ Այս 36 տարիների ընթացքում փորձել եմ ամեն ինչ անել, որ ինչ-որ ավել բան ունենամ և դա հաջողվել է»,- նշեց Գարիկը։