Հյուրանոցից դուրս են արել, հայտնվել ենք դրսում. Եգիպտոս մեկնած հայ ընտանիքները խաբեության զոհ են դարձել

Եգիպտոս մեկնած երեք հայ ընտանիք հայտնվել է դրսում: Տուրիստական կազմակերպությունը, որի ծառայություններից ընտանիքներն օգտվում են արդեն մի քանի տարի շարունակ, չի շտապում օգնել ընտանիքներին, որոնք իր իսկ անփութության պատճառով հայտնվել են դրսում:

Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը` Արմինեն, SHANTNEWS.am-ին պատմել է հետևյալը.

«Մենք երկրորդ անգամ ենք Եգիպտոսում: Նույն հյուրանոցն ենք նախընտրել, որովհետև մեզ այստեղ ավելի լավ ենք զգացել ու ավելի ապահով: Այս անգամ երեք ընտանիքով որոշեցինք հանգիստն անցկացնել նորից այստեղ: Մենք վերցրել ենք 10 օրով, նախկինում էլ միշտ օգտվել ենք «Ինֆո Թրևլից»՝ Նոյեմ Շահինյանից, այժմ վերցրել ենք 10 օրով, բայց, չգիտեմ ինչու, նա ձևակերպել է մաս-մաս, 6 օրը՝ «Ջոյս տուրով», մյուսի անունը չեմ հիշում, մեկ օր էլ ավել ենք վերցրել, որ փոքրիկիս հետ դրսում չմնանք մինչև թռիչքը: Հիմա այդ 4+1 օրվա համար հյուրանոցին վճար չեն փոխանցել, մեզ երեկվանից դուրս են արել հյուրանոցից, հիմա հայտնվել ենք դրսում»:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ