Կարո՞ղ ա որոշ մարդկանց Բադեն–Բադենի համար փող ա պետք. Փաշինյանի ակնարկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։  Նրանք քննարկում են քաղաքում աղբահանությանը եւ «Սանիթեքին» առնչվող հարցեր։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պատմում է, թե ինչ առաջարկներ են արվել այս ընթացքում «Սանիթեքի» հետ բանակցություններում: «Սանիթեքն» առաջարկել է բարձրացնել գինը, սակայն քաղաքապետարանը չի համաձայնել, փոխարենն առաջարկել է մեկ պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, իրենք էլ ներկայանան նոր գնով, եթե ավելի էժան գին առաջարկող չի լինի, ապա նոր գնով կստանձնի պարտականությունները: Սրան չեն համաձայնել: Մարությանն ասում է.

«Ինչ ասեք, առաջարկել եմ իրենց, որպեսզի իրենք մի ձև տակից դուրս գան, անգամ այնտեղ հասավ, որ ասացի՝ շատ վատ վիճակում եք, համայնքը ձեռք բերի մեքենաներ, իր վարորդով, որպեսզի մենք պահպանենք, գին մտածենք, որով կվարձակալեք համայնքից, որ մի քանի տարում մեքենայի գինը դուրս գա, որ գինը դուրս գա, վարձակալեք այնքան ժամանակ, մինչև ինքներդ ֆինանս առաջարկեք»:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյո՞ք վարկունակ չեն, Մարությանը նշել է, որ  արդեն վարկ ունեն 8 մլն դոլար, հենց այս նպատակով վերցրած վարկն է, խոսեց նաև այլ առաջարկների մասին ու ներկայացրեց իր եզրահանգումը.

«Այնքան ձգձգում են, ու իմ մոտ կասկած առաջացավ, որ ժամանակ են շահում, ամեն ամիս գումար են ստանում, ծառայությունը նորմալ չեն մատուցում ու նույն գումարը՝ որպես դիվիդենտ, հանում են, ես զգացի, որ ձգձգում են»,- ասաց Մարությանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ