ՕՐՎԱ ԿԱԴՐԸ՝ «Երկիը՝ ***-ա »

Ապրիլի 20-ին Երևանի տարբեր վայրերում սկսվել են բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից սկսել է մասայաբար բերման ենթարկել քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին:

Վաղ առավոտյան փակվել է նաև Վաղարշյան փողոցը, որտեղից ոստիկանությունը հատուկ տեխնիկայով հեռացրել են փողոցը փակած ավտոմեքենաները:

Վաղ առավոտյան դասադուլ են սկսել մի շարք դպրոցների աշակերտներ, այդ թովւմ՝ Արշալույս գյուղի դպրոցականները:

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ կապված ապրիլի 20-ին Երևան է ժամանել Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա֊ն, ով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ ապրիլի 20-ի առավոտյան հանդիպել է նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն շնորհավորել են Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին և իրենց մտահոգությունը հայտնել այդ կապակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ