71-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ վրաերթի է ենթարկել հարևանին

Օգոստոսի 11-ին` ժամը 18:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել:

Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տան դիմաց, իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ վրաերթի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքները:
Նախապատրաստվում են նյութեր:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ